211652_close_icon
views-count4363 դիտում article-date 22:51 19-09-2017

Կահիրեում անհայտ անձինք կոտրել են դուռը և ներխուժել պատմական պալատ

Անհայտ անձինք կոտրել են Եգիպտոսի կառավարիչ Մոհամմեդ Ալիի պատմական պալատի դուռը և ներս մտել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` պալատը գտնվում է Կահիրեի Շավա ալ-Հեմի շրջակայքում: Երեքշաբթի առավոտյան թանգարանը բացող աշխատակիցները հայտնաբերել են, որ անվտանգության և պատմական շենքի մի շարք այլ սենյակների դռներ բաց են: Անհայտ անձիք անվտանգության սենյակից գողացել են նաև մի քանի սենյակների ու դահլիճների բանալիներ: Տարածքի նախնական ուսումնասիրության արդյունքում չի բացահայտվել որևէ արժեքավոր ցուցանմուշի կորուստ: Միևնույն ժամանակ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը սկսել է գույքագրել պալատի գույքը:

Նմանատիպ նյութեր