Հանրապետության ողջ տարածքում կդիտվի ամպամած եղանակ
Մարտի 13-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի ամպամած եղանակ, ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հանրապետության հարավային կեսում և գիշերը, և մարտի 13-ին օրվա առաջին կեսին սպասվում է տևական և զգալի առատ անձրև, հնարավոր է ամպրոպ: Օրվա 2րդ կեսին տեղումներն այստեղ շեշտակի կթուլանան, սակայն կշարարունակվեն: Իսկ հյուսիսային կեսում հնարավոր են միայն կարճատև անձրևներ:
Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 1-3աստ, իսկ հարավային շրջաններում` կտրուկ, 5-7աստ: Ճանապարհներին հնարավոր է մերկասառույց, լեռներում` դժվարանցանելի հատվածներ:
Եղանակը Երևանում. մարտի 13-ին սպասվում է մասամբ ամպոտ եղանակ, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Օդի ջերմաստիճանը գիշերը +3+6, ցերեկն ստվերում +10+13, երեկոյան +4+6:
Աղբյուր՝ www.weather.am