211652_close_icon
views-count982 դիտում article-date 16:42 12-03-2014

Հայտարարել է, որ թմրամոլ է

Մարտի 12-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Տեքստիլագործների փողոցից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Տիգրան Վ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ներարկիչ` դեղնավուն զանգվածով: Տիգրան Վ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է` ներարկման միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր