ԱԺ անվտանգության համակարգի տեսախցիկները դեռ միացված չեն համակարգին․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Շուրջ մեկ ամիս է, ինչ ՀՀ Ազգային ժողովի շենքի տարածքում և անգամ միջանցքներում ինտենսիվ ձևով տեսախցիկներ են տեղադրվում։ Այնուամենայնիվ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Աժ անվտանգության համակարգը դեռ չի գործում, տեսախցիկները դեռ շարունակվում են տեղադրվել և չեն միացվել համակարգին։
Աժ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Տեսախցիկների տեղադրման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, մինչև մարտ ամսվա վերջը կավարտենք աշխատանքներն ու մեր անվտանգության նոր համակարգը կսկսի գործել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։