1481 դիտում
10:04 12-03-2014
Բջջային կապի օպերատորները հերքում են, որ վնասով են աշխատում․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Orange» ընկերությունից երեկ հերքեցին տեղեկությունը, ըստ որի՝ անցյալ տարվա 4-րդ եռամսյակում իրենք վնասով են աշխատել։
Նշենք, որ օրերս լուր տարածվեց, թե միայն 2013թ. վերջին 3 ամիսներին նշված բջջային օպերատորը 1,82 միլիարդ դրամի վնասով է աշխատել։ Վնասով չի աշխատում նաև «VivaCell»-ը, ավելին՝ ունեն 239.7 մլն դրամի շահույթ։
Հետաքրքիր է, որ բջջային կապի 3-րդ օպերատորը նույնպես չի ընդունում շուկան կորցնելու իրողությունը։ «ArmenTel»-ին ուղղված մեր հարցմանն ի պատասխան ընդամենը բանավոր հավաստիացրեցին, որ իրենց գործերը լավ են՝ չընդունելով 1,73 միլիարդ դրամի ֆինանսական վնաս կրելու մասին պնդումները։
Սակայն պաշտոնական փաստարկված պարզաբանում այդպես էլ չստացանք»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1237 դիտում
08:35 28-02-2024
Փաշինյանի որոշմամբ հարկերից ազատված ՍՊԸ-ն «վնասով է աշխատում». փաստաթուղթ. «Ժողովուրդ»
3967 դիտում
09:24 01-11-2016
Բժշկական համալսարանը «տոկոսի տակ է», վնասով աշխատող հիմնարկություն. «Ժողովուրդ»
Այս բաժնից
610 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1363 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա