211652_close_icon

Լիբիայի վարչապետին հեռացրել են պաշտոնից

views-count1572 դիտում article-date 21:24 11-03-2014
Լիբիայի խորհրդարանը կողմ է քվեարկել վարչապետ Ալի Զայդանաին պաշտոնից հեռացնելու առաջարկին, հաղորդում է Agence France-Presse-ը: Նշվում է, որ դա տեղի է ունեցել կառավարության կողմից ապստամբների նավթի գողությունը կանխելու անհաջողությունից դժգոհության պատճառով: «Երկրում դրությունը դարձել էր այնքան անընդունելի, որ նույնիսկ այն պատգամավորները, ովքեր ավելի վաղ սատարում էին վարչապետին, արդեն չունեին ոչ մի այլընտրանք»,- հայտարարել է խորհրդարանի ներկայացուցիչ Սուադ Հանուրը: Վարչապետի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լիբիայի պաշտպանության նախարար Աբդալա Աթ-Թանին:

Նմանատիպ նյութեր