211652_close_icon

Խոշոր ՃՏՊ՝ Եգիպտոսում․ զոհվել է 24 մարդ

views-count1481 դիտում article-date 14:22 11-03-2014
Եգիպտոսի Սինայի թերակղզում մարդատար ավտոբուսը և բեռնատարը իրար են բախվել, որի հետևանքով ավելի քան 24 մարդ է մահացել, ևս 25֊ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ըստ ԶԼՄ֊ների տվյալների, դեպքը տեղի է ունեցել այսօր գիշեր թերակղզու հարավում գտնվող «Մովսեսի աղբյուր» կոչվող վայրում։ Վատ տեսանելիության պատճառով միջազգային ավտոբուսի վարորդը չնկատելով բեռնատարին բարձր արագության տակ բախվել է ֆուրգոնին։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից 11֊ի վիճակը բժիշկները ծանր են գնահատվում։

Նմանատիպ նյութեր