Եգիպտոսում խոշոր ավտովթարներ են գրանցվել․ զոհվել է 7 մարդ
                        Եգիպտոսի հարավում գտնվող Բենի Սուեյֆ նահանգում այսօր խոշոր ավտովթար է գրանցվել, որի հետևանքով զոհվել է 7 մարդ, 12֊ը վիրավոր է։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ըստ տեղի ԶԼՄ֊ների տվյալների, 2 միկրոավտոբուս թունելում միմյանց են բախվել, որից հետո դրանցից մեկը մայրուղուց դուրս է եկել  և գլորվել ներքև։
Եվս մեկ ավտովթար տեղի է ունեցել վաղ առավոտյան Գիզայում։ Տրակտորի և միկրոավտոբուսի բախման արդյունքում տուժել է 8 մարդ, զորեր չկան։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

