Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Մարտի 11-ին օրվա առաջին կեսին հանրապետության տարածքում սպասվում են տևական և ինտենսիվ տեղումներ։ Մարտի 11-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում տեղումները կդադարեն, միայն առանձին վայրերում դրանք կտևեն մինչ երեկո։
Հավանական է սաստիկ քամի 13-18մ/վրկ։ Ճանապարհներին հնարավոր է մերկասառույց, լեռներում՝ բուք, դժվարանցանելի հատվածներ: Օդի ջերմաստիճանը ցերեկն ամենուրեք, բացի Արցախից, կնվազի 3-5աստ:
Եղանակը Երևանում. այս գիշեր և մարտի 11-ին սպասվում է անձրև։ Հնարավոր է սաստիկ քամի մինչև 15մ՛վրկ։ Օդի ջերմաստիճանը գիշերը +5+8, ցերեկն ստվերում +11+16, երեկոյան +6+8:
Աղբյուր՝ www.weather.am