1536 դիտում
08:37 11-03-2014
ՀՀ պետբյուջեից պարտադիր կուտակային համակարգի հաշվեհամարին է փոխանցվել 674 միլիոն 144 հազար դրամ․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Այս տարվա հունվար ամսին ՀՀ պետական բյուջեից պարտադիր կուտակային համակարգի հաշվեհամարին փոխանցվել է 674 միլիոն 144 հազար դրամ։ Դա նշանակում է, որ գործատուներն էլ իրենց աշխատողների հաշվին մոտավորապես այսքան են փոխանցել:
Խնդիրն այն է, որ աշխատավարձից պարտադիր կուտակայինին փոխանցվում է 5 տոկոս, ևս 5 տոկոս վճարվում է պետբյուջեից։ Ամբողջ տարվա համար նախատեսված է փոխանցել 20.6 միլիարդ դրամ։ Նշանակում է, որ փոխանցվելիք միջին ամսական գումարը պետք է կազմի 17 միլիարդ դրամ, բայց եղել է 674 մլն դրամ։
Առայժմ պարզ չէ, թե որն է նման «թերակատարման» պատճառը, կարող է լինել մի քանի տարբերակ։
Մեկն այն է, որ գործատուների մեծ մասը սպասում է ՍԴ վերջնական որոշմանը և չի պահել պարտադիր կուտակային վճարը։
Երկրորդն այն է, որ իրական աշխատավարձերի մասին տեղեկատվությանը կառավարությունը չի տիրապետում։
Երրորդ տարբերակն այն է, որ այս համակարգի ներդրումից հետո կտրուկ մեծացել է ստվերային աշխատողների թիվը՝ ի հաշիվ «սպիտակ» աշխատատեղերի։
Թեմայի մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում»։
Նմանատիպ նյութեր
2378 դիտում
17:38 22-04-2016
Կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, 3.384 մլրդ դրամ, իսկ ապրիլի 21-ին՝ 54 մլն դրամ
Այս բաժնից
2248 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
700 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
649 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի