211652_close_icon
views-count2144 դիտում article-date 22:00 10-03-2014

Մի՞թե մի խնձորն այդքան կարևոր էր Աստծո համար

«Ինչո՞ւ մի խնձորի համար Աստված վտարեց Ադամին ու Եվային Եդեմի պարտեզից, և սկսվեց այս ողջ պատմությունը»,- այս հարցը հաճախ կարելի է լսել, և որովհետև անցյալ կիրակի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց «Արտաքսման կիրակի»-ն, անիմաստ չէ ներկայումս խոսել այս մասին: Մանավանդ, որ սպասվող կիրակի օրը Եկեղեցին տոնում է «Անառակի կիրակին». տոն,որը պատմում ու խորհրդանշում է մեղավոր մարդու վերադարձը առ Աստված: Արդ իմանանք, թե որտեղից և ինչու էր մարդը հեռացել ու ընկել: Հպանցիկ ասեմ, որ ոչ մի խնձորի մասին էլ Աստվածաշնչում չկա, այնտեղ ասվում է «պտուղ»: Պտուղը «դարձել է» խնձոր հավանաբար ազդվելով հունական դիցաբանության կռվախնձորից և Ֆ. Հեգելի հայտնի աֆորիզմի պատճառով, լայն կիրառություն ձեռք բերել. «Երեք խնձոր, որոնք աշխարհին այս ձևը տվեցին. Եվայի, Հեղինեյի և Նյուտոնի»… Աստված և՛ կենդանիներին և՛ մորդուն, որը արաչագործության թագն ու պսակն է թույլատրել էր ամեն ինչ: Բայց մարդը ստեղծված էր հատուկ նպատակով. Աստծո հետ մի սուրբ ընտանիք կազմելու համար, իսկ բնությունը միայն պատվանդան էր, որի վրա պետք է փառավոր կերպով կենար մարդ արարածը` Աստծո զավակը: Արդ, հարկավոր էր (և դա հավիտենական օրենք է), որ մարդն, իր կենցաղով, տարբերվի կենդանական աշխարհից: Եթե կենդանին մի պահանջ է զգում, նա հագեցնում է ցանկացած տեղում ու ժամանակ, երբ դա հնարավոր է ֆիզիկապես, այլ է մարդու դրությունը. մարդը, որքան էլ մեծ պահանջ ունենա ինչ-որ կարիք հոգալու, անցնում է համապատասխան ճանապարհ, ապա նոր բավարարում իր պահանջը: Լավագույն օրինակը սեռականությունն է: Մարդ, մինչև բուն սեռական հարաբերության պրոցեսին հասնելը, անցնում է ծանոթույան, մտերմության և ապա համատեղ կենցաղավարության փուլերը, որոնք ոչ մի իմաստ չէին ունենա, և հետաձգելը կդիտվի անիմաստ, եթե աչքի առաջ չունենանք Աստծո պատվիրանը` « Մի՛ շնացիր (Ելք 20:14)»-ը, որով Աստված հստակ տարբերություն է դնում մարդու և կենդանու կենցաղի կարևոր ոլորտներից մեկում: Դրախտում Ադամը և Եվան կարող էին կենդանիներից տարբերվել միայն իրենց ազատ կամքի դրսևորմամբ. նրանք պետք է ունենային օրենք և այն խախտելու հնարավորություն: Եվ չպետք է խախտեին, ոչ թե որովհետև չեն կարող, այլ որովհետև, իրենց ազատ կամքով, ընտրել էին Աստծո պատվիրան-օրենքին հավատարիմ լինելը: Այլև նրանք պիտի ի գործ դնեին իրենց բանականությունը, որը ևս հստակ տարբերություն է մարդու և կենդանու միջև, որպեսզի իրենք իրենց համար հստակ որոշում կայացնեին, որ թեև մարմինը ցանկանում է, քանզի «…ծառի պտուղը լավ էր ուտելու համար, ակնահաճո էր և գրավիչ (Ծննդ. 3:6)», սակայն բանականությունը, որը կոչված է ծառայելու առավելապես հոգու բարորությանը, պետք է գերակայի մարմնի նկատմամբ և թույլ չտա օրինազանցություն: Ստոյիկներ հիանալի պատկերով էին բացատրում մարդու բանականության և մարմնականության կապն ու կերպը. հոգին հեծյալն է, իսկ մարմինը ձին, ի՞նչ կլինի այս հեծյալի վիճակը, եթե ձին կառավարի նարն, այլ ոչ ինքը ձիուն: Նույն էլ Աստված պահանջեց նախածնողներիից և միչև հիմա էլ ու հավիտյանս պահանջում է հոգու գերակայություն մարմնի, անասնականի, բնազդայինի նկատմամբ. մի բան, որով մարդը նմանվում է իր Արարչին, ով մարդուն ստեղծեց Իր « կերպարանքով ու նմանությամբ (Ծննդ.1:26)», որով և կերպարանքը (խոսքը հոգու կերպարանքի և նմանության մասին է) տվեց, իսկ նմանությունը հանձնարարեց մարդուն: Մարդը կարող է և կազամելու է աստվածահնար սուրբ ընտանիքի մաս, եթե նման է իր Տիրոջը, Ում և փառք, իսկ մեզ խաղաղություն, հավիտյանս. ամե՛ն: [b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ [/b]

Նմանատիպ նյութեր