211652_close_icon
views-count5648 դիտում article-date 20:05 10-03-2014

Իրական բացահայտումներ զուգահեռ աշխարհների մասին

Գիտնականները պարզել են, որ կաշառակերությունը բնորոշ է այն երկրներին, որտեղ մարդիկ հավատում են զուգահեռ աշխարհների գոյությանը: Զուգահեռ աշխարհները իրական աշխարհին զուգահեռ գոյություն ունեցող մեկ այլ աշխարհ է, որտեղ գործում են այլ օրենքներ ու կանոններ, որտեղ, օրինակ՝ ծանրության ուժ չկա, կամ շատ փոքր է, կամ շատ մեծ, քան երկրի վրա: Ասում են, թե բացի երկրից մեկ այլ մոլորակի վրա կյանք գոյություն ունի: Սա զուգահեռ աշխարհի ամենապարզ օրինակն է: Ժամանակի մեջ տեղափոխվելը նույնպես զուգահեռ աշխարհի օրինակ է: Պայծառատեսների գոյությամբ ապացուցվում է, որ ներկան, անցյալն ու ապագան միաժամանակ գոյություն ունեցող զուգահեռ աշխարհներ են: Իսկ պայծառատեսը կարողանում է տեսնել ապագան, քանի որ կարողանում է տեղափոխվել իրական աշխարհից զուգահեռ աշխարհ: Կաշառք տվող քաղաքացին կարծում է, որ իրենից կաշառք ուզող չինովնիկը ապրում է զուգահեռ աշխարհում: Նրան թվում է, թե իշխանություն ունեցող մարդիկ սովորական մարդիկ չեն, զուգահեռ աշխարհում են ապրում, այլ կանոններով, այլ օրենքներով, որոնք տարբեր են երկրային օրենքներից և կանոններից: Իսկ եթե ապրում են զուգահեռ աշխարհում և նրանց օրենքները տարբեր են, ապա քաղաքացին հյուր է այդ աշխարհում և պետք է հարգի նրանց օրենքները, նորմերը, առաջարկներն ու պահանջները, ինչքան էլ դրանք տարօրինակ ու անհեթեթ թվան: Կաշառակերության ծագման պատմությունն ուսումնասիրողները պարզել են, որ այն ծաղկել է գաղութներում: Գաղութաբնակը չի զարմացել, երբ նվաճողը անտրամաբանական պահանջներ է ներկայացրել և անծանոթ նորմեր սահմանել, քանի որ նվաճողին ընդունել է որպես զուգահեռ աշխարհի ներկայացուցիչ: Նվաճողների չինովնիկները իրենց հագուկապով, վարքով, կենցաղով ընդգծված տարբերվել են գաղութաբնակներից: Միայն այդ արտաքին տարբերությունները բավարար էին, որ նրանք համարվեին այլ աշխարհի էակ: Ներկայում պահպանվել է այդ մանիպուլյատիվ նորմը: Պաշտոնյաներն իրենց վարքով, հագուկապով, խոսելաձևով ընդգծում են իրենց տարբերությունը հասարակության մյուս անդամներից: Նրանց ընկալում են, որպես այլ, զուգահեռ աշխարհի ներկայացուցիչ: Դրանից հետո քաղաքացին նրանց պահանջներին ըմբռնումով է վերաբերվում, նույնիսկ եթե դրանք անտրամաբանական ու անհեթեթ լինեն: Կաշառակերությունը վտանգավոր է պետության համար: Այն ազգային անվտանգության մարտահրավեր է: Եթե որոշ մարդիկ իրենց համարում են հասարակ իսկ չինովնիկին ընդունում են որպես զուգահեռ աշխարհի էակ, ապա այդպիսով պետությանը վերաբերվում են, որպես խորթ երևույթ: Այդ մտածողությամբ քաղաքացին ինքն իրեն զրկում է իշխանության հետ օրգանական կապից: Այդպիսով աղավաղվում է քաղաքացու էությունը: Նա վերածվում է հպատակի և ակամա ոչնչացնում ժողովրդավարությունը: Այդ պատճառով կոռուպցիան ամբողջ ժողովրդավարական աշխարհում անվտանգության մարտահրավեր է: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր