1778 դիտում
20:26 10-03-2014
20-ամյա զինծառայողը, ջարդելով զորամասի լվացարանի պատուհանի ապակին, վնասել է ինքն իրեն
20-ամյա Դանիել Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող իր առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ ջարդելով զորամասի լվացարանի պատուհանի ապակին` ջարդված ապակու կտորով նախաբազկի ներսային մակերեսին կատարել է բազմաթիվ կտրվածքներ, ինչի հետևանքով զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցվել են:
Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նրա դեմ քրեկան գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողությանը հանձնելը: Գործը քննվելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
748 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1507 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա