1485 դիտում
17:59 10-03-2014
Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանում տեղի կունենա Ֆրունզիկ Մկրտչյանին նվիրված հուշ-երեկո
Մարտի 11-ին Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանում տեղի է ունենալու «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» հուշ-երեկո:
Թբիլիսիում այդ երեկոյի անցկացումը հնարավոր է եղել իրականություն դարձնել Վրաստանում ՀՀ դեսպանության, «Կովկասյան տուն» փոխադարձ մշակութային կապերի կենտրոնի, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի շնորհիվ:
«Հայ դերասանի հիշատակը երբեք չի մարի, քանի որ նրա արվեստը դարձել է հայ և վրացի ժողովուրդների մշակույթի, հումորի և բարեկամության կամուրջ: Այդ իսկ պատճառով դերասանի մահվանից 20 տարի անց որոշվել է նշել այդ տարեթիվը»,-ասվում է հայտարարության մեջ:
Երեկոյի ծրագրում՝ Ֆրունզիկ Մկրտչյանի գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունը (առաջին անգամ Վրաստանում), բացառիկ ֆոտո-ցուցահանդես, Գերոգի Դանելիայի, Վախթանգ Կիկաբիձեի և Ռևազ գաբրիաձեի տեսա-հիշոությունները, Ֆ. Մկրտչյան տիկնիկ, տեսակոլաժ՝ «Միմինո», «Մի վշտացիր» և «Մարդը և փիղը» ֆիլմերից:
Կներկայացվեն նաև «Հայաստանի ձայնը» մրցույթի հաղթող Աննա Խանչալյանի, Դավիդ Պատարիձեի, Նինա Կարապետյանի, Էմմա Պողոսովայի և Հովո Շահնազարյանի և այլոց կատարումները::
Նմանատիպ նյութեր
1208 դիտում
21:18 11-04-2014
Լիբանանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո
Այս բաժնից
2221 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
679 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
628 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի