211652_close_icon
views-count1157 դիտում article-date 17:24 10-03-2014

Իրանահայ բարերարի աջակցությամբ մահճակալներով համալրվեցին Երևանի 2 մանկապարտեզներ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները գույքով համալրելու տարեկան ընդգրկուն ծրագրից բացի, մայրաքաղաքի մանկապարտեզները որոշ գույքով են համալրվում նաև բարերարների աջակցությամբ։ «Քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսված է խոհանոցային էլեկտրական տեխնիկա, կոշտ կահույք, ննջասենյակի ու խաղասենյակի կահույք, ինչպես նաև սեղան-աթոռակներ ձեռքբերել մայրաքաղաքի մանկապարտեզների համար։ Նախապես գույքագրվել է, թե ո՛ր մանկապարտեզն ի՛նչ գույքի կարիք ունի։ Քաղաքապետարանի ծրագրին, մասնավորապես մանկապարտեզների համար, օժանդակ աջակցություն է նաև բարերարների մասնակցությունը այս գործին, ինչպիսին է, օրինակ, իրանահայ գործարար, բարերար Լևոն Ահարոնյանի նախաձեռնությունը»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ Նշենք, որ իրանահայ բարերարի աջակցությամբ Երևանի համար 139 և 106 մանկապարտեզները համալրվել են 60 մահճակալներով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր