211652_close_icon
views-count907 դիտում article-date 14:43 10-03-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 7-ից 10-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 21-ը, խարդախության` 9, մաքսանենգության` 4, շորթման և ապօրինի ծառահատման` 1-ական, կողոպուտի, խուլիգանության և յուրացման 2-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 22 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 5, գողության` 2, ավազակային հարձակման, կողոպուտի, խարդախության, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար. 2 մարդ զոհվել է, 45-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր