211652_close_icon
views-count1631 դիտում article-date 00:02 10-03-2014

Լա Լիգա. «Ռեալ»-ը ջախջախեց «Լևանտե»-ին. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ռեալ»-ը սեփական խաղադաշտում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Լևանտե»-ի դարպասը: 11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Կրիշտիանու Ռոնալդուն, 49-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Մարսելոն, իսկ 81-րդ րոպեին Նիկոլաս Կարաբելասան դարձավ ինքնագոլի հեղինակ: 27 տուրից հետո «Ռեալ»-ը 67 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղում ընթացող «Ատլետիկո»-ն իր ակտիվում ունի 64 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Բարսելոնա»-ն` 63 միավոր: «Ռեալ» - «Լևանտե»` 3:0 Գոլեր` Ռոնալդու 11', Մարսելո 49', Կարաբելասա 81’ (ինք)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր