Լա Լիգա. «Լևանտե» - «Ռեալ»՝0:5. Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության հերթական տուրում իր հերթական հեշտ հաղթանակը տարավ Մադրիդի «Ռեալ»-ը: Այս անգամ «Արքայական սուպերակումբի» «զոհը» դարձավ չափանիշներով համեստ «Լևանտե»-ն: Կառլո Անչելոտիի սաները Վալենսիայում մրցակցին ջախջախեցին 5:0 հաշվով: Հյուրերի կազմում դուբլով աչքի ընկավ առաջնության լավագույն Կրիշտիանու Ռոնալդուն, ևս մեկական գոլի հեղինակ դարձան Խամես Ռոդրիգեսը, Խավիեր Հերնանդեսը և Իսկոն:
8 խաղից հետո «Ռեալ»-ը 18 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում: Առաջատար «Բարսելոնա»-ն ունի 19 միավոր, սակայն ի տարբերություն «Ռեալ»-ի՝ ՝մեկ խաղ պակաս է անցկացրել:
[b]«Լևանտե» - «Ռեալ»՝0:5[/b]
Գոլեր՝ Ռոնալդու 13՛ (11մ), 61՛, Հերնանդես 38՛, Ռոդրիգես 66՛, Իսկո 82՛