Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ
Եղանակը Հայաստանում մարտի 9-ին կդիտվի փոփոխական ամպամածությամբ, առավելապես առանց տեղումների եղանակ, օրվա ընթացքում հնարավոր է միայն կարճատև անձրև, քամի 18մ՛վրկ։ Ավտոճանապարհներին հավանական է մերկասառույց:
Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում կբարձրանա 4-6 աստ: Օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումները բացասաբար են անդրադառնում ինքնազգացողության վրա սրտանոթային հիվանդությունների դեպքում:
Եղանակը Երևանում. մարտի 8-ին և 9-ին կդիտվի փոփոխական եղանակ, հնարավոր են թույլ, կարճատև անձրևներ: Երեկոյան հնարավոր է քամի` 7-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +5+8, ցերեկն ստվերում +13+16, երեկոյան +9+11:
Աղբյուր՝ www.weather.am