2180 դիտում
21:17 08-03-2014
ՃՏՊ` Տեղ գյուղի մոտակայքում
Մարտի 8-ին, ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-12 միջպետական ավտոճանապարհի 27-րդ կմ-ին՝ Տեղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ահազանգը գրանցվել է նաև ԼՂՀ-ի ՃԿԿ-ում և այնտեղից դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 30ՍՍ236 և «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի 735LS62 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Ա-ը (ծնվ. 1958թ.) և երկու ուղևորներ՝ Վ. Պ.-ը (ծնվ. 1960թ.) և Գ. Մ.-ը (ծնվ. 1958թ.) մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը դուրս են բերվել ավտոմեքենայից և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել ԼՂՀ Բերձոր քաղաքի ԲԿ, իսկ «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորները տեղում ստացել են առաջին բուժօգնություն:
ԼՂՀ փրկարար ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նմանատիպ նյութեր
2786 դիտում
09:47 07-03-2017
Գորիս-Տեղ-Արցախի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է
2339 դիտում
15:10 31-01-2021
Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղու Լիսագոր գյուղի հատվածում տեղ-տեղ դժվարանցանելի է. ԱԻՊԾ
Այս բաժնից
700 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1468 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա