Բալոտելլին տաղանդավոր ֆուտբոլիստ է. Սուարես
Ուրուգվայի հավաքականի և «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ Իտալիայի հավաքականը վտանգավոր մրցակից է: Նշենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլում Իտալիան և Ուրուգվայը մրցելու են միմյանց հետ:
«Իտալիայի հավաքականի կորիզը հանդես է գալիս բարձր մակարդակով: Բուֆֆոնը, Կիելինին, Պիրլոն և Բալոտելլին աշխարհի առաջնության ժամանակ կարող են դառնալ թիմի առանցքային խաղացողները: Ես արդեն Բալոտելլիի հետ հանդիպել եմ խաղադաշտում, երբ նա հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթի»-ում: Մարիոն տաղանդավոր ֆուտբոլիստ է»,-ասել է Սուարեսը: