211652_close_icon
views-count813 դիտում article-date 11:52 07-03-2014

Սերժ Սարգսյանը Դուբլինում երկկողմ հանդիպումներ է անցկացրել

Իռլանդիա աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Դուբլինում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի «Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի» ղեկավար Էլենի Թեոխարուսի և Կիպրոսի առաջատար քաղաքական ուժերից մեկի՝ «Կիպրոսի ժողովրդավարական միավորում» կուսակցության նախագահ Ավերով Նեոֆիտուի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրոպական խորհրդարանի շրջանակներում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հնարավորությունները, անդրադարձել նաև հայ-կիպրական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի: Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր վերադարձել է Երևան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր