Հանրապետությունում պարբերաբար անձրև կտեղա
Մարտի 7-ին հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ, ամենուրեք պարբերաբար սպասվում են տեղումներ:
Արևելյան շրջաններում հնարավոր է ամպրոպ, երեկոյան ժամերին հնարավոր են ինտենսիվ տեղումներ:
Ճանապարհներին հավանական է մերկասառույց, լեռներում հավանական են դժվարանցանելի հատվածներ:
Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում ցերեկը կտրուկ կնվազի` մոտ 4-5աստ:
Եղանակը Երևանում. մարտի 7-ին կդիտվի արագ փոփոխվող եղանակ, պարբերաբար սպասվում է անձրև, միայն ցերեկային ժամերին` կարճատև պարզեցում, տեղումների դադար, երեկոյան դեմ կրկին հավանական են տեղումներ: Օդի ջերմաստիճանը գիշերը +4+7, ցերեկն ստվերում +12+15, երեկոյան +8+10:
Աղբյուր՝ www.weather.am


