1114 դիտում
08:38 07-03-2014
Բանակում զոհված զինվորների մայրերն առաջին անգամ հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազին․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը երեկ առաջին անգամ հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ Թերթը զրուցել է յոթ տարի առաջ բանակում սպանված Տիգրան Օհանջանյանի մոր՝ Գոհար Սարգսյանի հետ։
«Մենք նոր դուրս եկանք։ Կոստանյանը շատ լավ տեղյակ էր մեր գործի բոլոր հանգամանքներից, ապացույցներից, գիտեր, որ իրեղեն ապացույցները ոչնչացված են, ընդունեց, որ գործը թերություններով է, աղաղակող հանգամանքներ կան և կեղծիքներ։
Բայց նա նաև ասաց, որ օրենքը թույլ չի տալիս կեղծիքներ կատարողներին՝ քննիչներին, դատախազին պատասխանատվության ենթարկել, քանի որ համաներման կիրառումից հետո նրանց պատասխանատվության ենթարկելու հոդվածներով հնարավոր չի մեղադրանք առաջադրել։
Դրա համար ինչ ունենք՝ ունենք, դա թողնենք մի կողմ, գիտենք թերությունները և այլն, հիմա մենք նոր օպերատիվ աշխատանքներ կանենք, դուք ասեք, թե ինչ ասենք, որ կարողանանք այս գործը բացահայտենք»,– պատմեց Գոհար Սարգսյանը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1990 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
544 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
514 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի