1380 դիտում
22:04 06-03-2014
Ինչո՞ւ ենք կուտակում
Գրեթե բոլոր խելամիտ ծնողներն իրենց երեխաներին տալիս են (կամ ձգտում են տալ) այնպիսի կրթություն, որ հետագայում երախան կարողանա «մի կտոր հաց» վաստակել: Եվ պատահական չէ, որ շատ խրատներ, որոնք հնչում են ծնողների շուրթերից կրում են ֆինանսատնտեսական բնույթ: Սակայն շատ քչերն են, որ խոսում են այդ ֆինասների նպատակի մասին. արդյունքում երեխայի մեթ բնավորվում է մի նպատակ` կուտատել, կուտակել, կուտակել:
Ալեքսանդր Մակեդոնացին, ով ինքնին մի բարի պտուղ չէր, Արիստոտելին, ով նրա ուսուցիչն էր, մեծարելու համար ասում է. «Ես ունեմ երկու հայր. մեկն ինձ կյանք տվեց, մյուսը` այդ կյանքի իմաստը»: «Մյուսը», որն Արիստոտելն էր, նրան չէր սովորեցրել գնալ և նվաճել ամբողջ աշխարհը և իր գահը հիմնել բազում մարդկանց ոսկորների, որբերի, այրիներ և որդեկորույս ծնողների արցունքների վրա, այլ սովորեցրել էր, ինչ-որ բան անելիս, մտածել, թե ինչի՞ համար է արվում դա: Եվ բնավ պատահական չէ, որ Արիստոտելի ուսմունքում գործողության հիմնական պատճառներից մեկը հանդիսանում է նպատակը:
Հիմա բոլորն ուղղակի կամ անուղղակի ձևով իրենց երեխա-աշակերտներին ուսուցանում են փող վաստակել, սակայն շատ քչերի մտքով է անցնում, խոսել այդ վաստակի նպատակի մասին: Սա գալիս է այն թաքնված համոզմունքից, որ իբր փող աշխատելը դժվար է, սակայն ծախսելը` հեշտ:
Իրականում վատնելն է հեշտ, իսկ ծախսելն ավելի դժվար է, քան վաստակելը: Փող ծախսելը, եթե այն մսխել չէ, ապա բարձրանում է գրեթե արվեստի մակարդակի:
Մարդ սկզբից տեսնում է փող մսխելու համը, հետո սկսում այն պահել, որպեսզի ավելի ուշ, բայց ավելի հաճույքով մսխի իր կուտակածը, հետո չի նկատում, որ դարձել է փող կուտակող մեքենա: Իսկ այդ նույն ժամանակ չի տեսնում, թե ինչպես են իր կողքին սովամահ լինում հազարավոր այլ մարդիկ: Այս սովամահ լինողններն էլ, որոնց միակ նպատակը միայն իր ու այդ անսիրտ հարուստի տեղափոխությունն է, իր հետթին դիմում է բազում ստորությունների. քծնում է, խաբում է, մանր-մունր գողությունների է դիմում, և որ ամենավատն է, իր այդ արարմունքով հպարտանում է, որովհետև հարուստից գեթ մի ոսկի կորզելն էլ մեծ հարգանքի է արժանի իր ու իր միջավայրի աչքին: Հետո ի հայտ է գալիս մի քիչ խարզմատիկ ու մտածող արկածախնդիր և կրկին անհամար զոհերի գնով, հարուստին հայտարարում կուլակ, աղքատներին պռոլետարիատ, իսկ սպանությունները և հարուստի ոսկեղենը արժան-անարժանի մեջ բաժանելը արժևորում` որպես կարմիր տեռոր, որն ավելի արդարացված է ու սուրբ, քան ամեն հնարավոր Ջիհադ: Վերջապես, տեղի է ունենում այն, ինչ լավատեսներն անվանում են հեղափոխություն, իսկ իմաստուն, բայց վատատես մարդիկ, ավազակների տեղափոխություն: Կարծեմ բավական հայտնի խոսք է, թե հեղափոխությունները նրա համար են, որպեսզի այլ ավազակները ու մարմնավաճառներ զբաղեցնեն հին ավազակների և մարմանավաճառների աթոռները: Իսկ այս տեղափոխության ընթացքում տուժվում են բացառապես ազնիվ մարդիկ:
Ահա, թե ինչու են առաջանում մարքսիզմներն ու հիպիական շարժումները:
Հարուստնե՛ր, դադարեք կուտակել, աղքատները մարդիկ են և ոչ թե արյուն արտադրող օրգաններ, որոնք հարկավոր են միայն ձեր ծարավը հագեցնելու համար: Նրանք մի օր դուրս կգան փողոց, և բոլորս կկործանվենք: Մենք բոլորս միևնույն նավի մեջ ենք և եթե մեզնից մեկը իր խցի հատակը ծակի բոլորս ենք խորտակվելու:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ [/b]
Նմանատիպ նյութեր
2684 դիտում
18:50 16-03-2014
Ռուսաստանի հետ սահմանին ուկրաինացիները զորքեր են կուտակում
5447 դիտում
22:30 22-06-2016
Բաոբաբի բնափայտը անձրևների ժամանակ սպունգի նման կուտակում է ջուրը
Այս բաժնից
1960 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
529 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
499 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի