211652_close_icon

Կառավարությունն արտոնագիր է տվել Հայկական ատոմային էլեկտրակայանին

views-count1037 դիտում article-date 14:55 06-03-2014
Կառավարության որոշմամբ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման արտոնագիր է տրվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին: Մեկ այլ որոշմամբ ատոմային էներգետիկայի բնագավառում արտոնագրի տրամադրման գործընթացը կենտրոնացվել է մեկ մարմնում` ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում: Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների առանց մուտքի վիզայի այցելության համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Նմանատիպ նյութեր