Ռուսաստան-Հայաստան (2:0) ընկերական խաղից հետո, Հայաստանի գլխավոր մարզչի պաշտոնում վերջին հանդիպումն անցկացրած Վարդան Մինասյանն ասաց հետեւյալը.
[b]- Ի՞նչ բացեր տեսաք հավաքականի խաղում:[/b]
- Ճիշտն ասած, ես երեկ ասացի, որ այս պահին դժվար է գնահատական տալ: Այսօր եւս մեկ անգամ համոզվեցի, որ ֆունկցիոնալ լավ վիճակում չենք: Միայն Հենրիխ Մխիթարյանն ուներ խաղային պրակտիկա:
[b]- Ռուսաստանի հետ երեք տարի առաջվա եւ այսօրվա խաղում, ի՞նչ տարբերություններ տեսաք:
[/b]
- Դժվար է ինչ-որ բան ասել: Իրենք փորձում էին ինչ-ոչ բան անել, բայց երբ քո օրգանիզմը պատրաստ չէ, դժվար է ինչ-որ բան անել:
[b]- Այսօրվա խաղից ելնելով, ինչ կասեք Ռուսաստանի իրական ուժի մասին:[/b]
-Ռուսաստանը շատ որակով թիմ է: Նրանց թիմային խաղը շատ որակով է: Ռուսաստանն աշխարհի առաջնությունում խմբից դուրս գալու շանսեր ունի:
[b]- Եվրո-2016-ում Հայաստանը բարդ խմբում է…[/b]
- Ես ապագայի մասին չէին ցանկանա խոսել: Միայն հաջողություն կմաղթեմ Հայաստանին:
[b]- Նոր մարզչի մասին ի՞նչ կասեք:[/b]
- Ոչինչ:
[b]- Մտածո՞ւմ եք երբեւէ հավաքական վերադառնալու մասին:[/b]
- Այս պահին եկեք բոլորս ցանկանաք, որ Հայաստանի հավաքականը հասնի իր նպատակներին:
[b]- Կարծրատիպ կա, որ Հայաստանը ընկերական խաղերին վատ է խաղում, իսկ պաշտոնականներին ավելի լավ է հանդես գալիս: Ի՞նչով է պայմանավորված այս ամենը:
[/b]
- Դա միայն Հայաստանի հավաքականի մոտ չէ: Գերմանիայի կամ Անգլիայի հավաքականների մոտ եւս կա նման խնդիր: Նրանց մոտ էլ զգացվում է տարբերություն ընկերական եւ պաշտոնական խաղերի միջեւ:
[b]- Հենրիխ Մխիթարյանը փոխարինում հարկադրվա՞ծ էր:
[/b]
- Այո:
[b]- Գոհ էիք Կրասնոդարում երկրպագուների աջակցությունից:
[/b]
- Այո, գոհ եմ:
[b]- Ընդհանուր առմամբ Կրասնոդարից ինչ տպավորություններ ունեք:
[/b]
- Մեզ շատ լավ ընդունեցին, ինչի համար շնորհակալություն: Հաճելի էր: Երեկ, երբ զբոսնում էինք, մարդիկ գալիս էին, հաջողություն մաղթում: Ընդհանրապես, Ռուսաստանում միշտ էլ հաճելի է խաղալը: