2591 դիտում
17:53 05-03-2014
Նոր նախագիծ՝ ուղղված հայրենիք-Սփյուռք կապին. armversion.am
Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ՝ թողարկվելու է նոր ֆիլմաշար ՝ ՍՓՅՈՒՌՔ վերնագրով, որը կհեռարձակվի արբանյակային հեռուստատեսությամբ: Ֆիլմաշարի նպատակն է կապ հաստատել Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների հետ և ամրապնդել հայրենիք -Սփյուռք կապը, փոխանցում է [url=http://www.armversion.am/2014/03/05/%D5%B6%D5%B8%D6%80-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE%D5%9D-%D5%B8%D6%82%D5%B2%D5%B2%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B0%D5%A1%D5%B5%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB%D6%84-%D5%BD%D6%83%D5%B5%D5%B8%D6%82%D5%BC/]armversion.am[/url]-ը:
Օտար երկրներում գտնվող հայերը հետևում են Հայաստանում կատարվող իրադարձություններին: Այս հաղորդաշարը իր ֆորմատով առաջինն է, այն հնարավորություն կտա հասանելի դարձնել սփյուռքահայերի խոսքը, ինչպես նաև համախմբել աշխարհով մեկ սփռված հայերին:IMG_1816
Հաղորդաշարի համահեղինակ, ռեժիսոր և լրագրող Սուրեն Արեենցի տեղեկացմամբ, հաղորդաշարի ընթացքում իրենք կանդրադառնան աշխարհի տարբեր կետերում ապրող մեր հայրենակիցներին հուզող խնդիրներին:
Ինչպես «Հայկական վարկած»-ի հետ զրույցում նշեց «Սփյուռք» նախագծի համահեղինակ և պրոդյուսեր Նարինե Հովհաննիսյանը, նախագծի նպատակն է ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ՝ կամուրջ հանդիսանալ հայրենիք – սփյուռք հարաբերություններում, ամրացնել կապը Հայաստանի և Սփյուռքի միջև, նպաստել հայապահպանման գործընթացին։
«Տասնյակ տարիների և դարերի ընթացքում հայ ազգը կամա թե ակամա, հայտնվել է պատմական այնպիսի իրավիճակներում, որի պատճառով սփռվել է ողջ աշխարհով և իր հնամյա մշակույթն ու բարքերը հաստատել տարբեր երկրներում, տարբեր մշակույթների կողքին, որի պատճառով այսօր աշխարհում ունի մեծ սփռվածություն և երկրագնդի գրեթե բոլոր անկյուններում ստեղծված են մեծ ու փոքր հայ համայնքներ։
Համայնքների հետ կապի ամրապնդումը ավելի կնպաստի մեր միասնականությանը և կoգնի թուրքական քաղաքականության դեմ պայքարելու հարցում»,- ասում է Նարինե Հովհաննիսյանը:
IMG_2017Նրա փոխանցմամբ, պատրաստվելու է ֆիլմաշար, որը կներկայացնի աշխարհի ցանկացած կետում ցեղասպանությունից մինչ այսօր աշխարհասփյուռ հայերին, հայ համայնքները և նրանց դերը տվյալ երկրի հասարակական կյանքում։
«Նախագիծը ներկայացնելու է մարդկանց, ովքեր նպաստում են հայապահպանության գործընթացին, հարցազրույցներ համայնքի նախագահների և հայտնի հայերի հետ, նրանց գործունեությունը և ցեղասպանության ճանաչման հարցում նրանց ցուցաբերած ակտիվությունը , ինչպես ստեղծվեց համայնքը, համայնքի պատմությունը սկզբնավորումից մինչ այսօր, նվաճումները և մտահոգությունները:
Մանրամասները՝ [url=http://www.armversion.am/2014/03/05/%D5%B6%D5%B8%D6%80-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE%D5%9D-%D5%B8%D6%82%D5%B2%D5%B2%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B0%D5%A1%D5%B5%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB%D6%84-%D5%BD%D6%83%D5%B5%D5%B8%D6%82%D5%BC/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1978 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
538 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
508 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի