211652_close_icon
views-count1116 դիտում article-date 17:46 05-03-2014

Հակառակորդն էլ է հասկանում, որ սրման արդյունքում իրենց կողմից կորուստները ավելի շատ են լինում. Սեյրան Օհանյան

«Մեր զինծառայողները կարողացան սահմանի լարվածությունը համապատասխան կանխարգելիչ միջոցառումներով իջեցնել: Ավելին` հակառակորդն էլ է հասկանում, որ պետք չէ իզուր սրել, քանի որ սրման արդյունքում իրենց կողմից կորուստներն ավելի շատ են լինում»,-այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով վերջին շրջանում հրադադարի խախտման մասին: Նախարարը նշեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի լարվածությունը թուլացվի: «Դրան նպաստում է նաեւ այն, որ մենք պատասխանում ենք միայն նպատակային կրակոցներին»,- ասաց Սեյրան Օհանյանը: Լրագրողները նրա հետ զրույցում նշեցին, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է եւ տեսնում են, որ Ռուսաստանը ներգրավվում է ուկրաինական ճգնաժամին, հետեւաբար հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանը նույնպես մասնակցություն ունենա դրան, ինչին ի պատասխան, արձագանքեց. «Կարծում եմ՝ իրավիճակն այսօր այնպիսին է, որ ե՛ւ Ուկրաինան, ե՛ւ Ռուսաստանի Դաշնությունը վերահսկում են իրավիճակը: Մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ մարտական հերթապահության իրականացմամբ փորձում ենք ապահովել մեր երկրի սահմանների պաշտպանությունը եւ ցանկացած լարվածություն տանել դեպի նվազում»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր