211652_close_icon
views-count807 դիտում article-date 14:19 05-03-2014

Ադլերում և Կրասնոգորսկում կատարած հանցագործությունների հետքերով

Մարտի 4-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 1958 թ. ծնված Քաջիկ Մ.-ն, որը 2013 թ. սեպտեմբերի 13-ից ՌԴ Սոչի քաղաքի Ադլերի շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով: *** Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մարտի 4-ին, ժամը 11.20-ին, Ջաջուռավան գյուղից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Տիգրան Գ.-ին, որը 2012 թ. նոյեմբերի 6-ից ՌԴ Կրասնոգորսկի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր