Չարենցավանում հետախուզվողին հայտնաբերել են
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները մարտի 3-ին, ժամը 09.30-ին, Չարենցավան քաղաքի 9-րդ թաղամասի 3 շենքից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գևորգ Մ.-ին, որը փետրվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի /թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը/ 4-րդ մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]