Կանադան կասեցրել է ռազմական համագործակցությունը ՌԴ֊ի հետ
Կանադայի վարչապետ Ստիվեն Հարպերը հրաման է արձակել դադարեցնել ռուսական զինված ուժերի հետ բոլոր նախատեսված երկկողմ հարաբերությունները։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
«Մենք խորը ցավով շարունակում ենք հետևել Ուկրաինայի իրադարձություններին և կշարունակենք վերանայել Պուտինի կառավարության հետ հարաբերությունները»,֊ հայտարարել է Հարպերը։
Համայնքների պալատում ելույթի ժամանակ, նա զուգահեռներ է անցկացրել Ռուսաստանի և նացիստական Գերմանիայի միջև։ Այս մասին փոխանցում է France Presse֊ը։ ՌԴ֊ն որոշում է կայացրել ներխուժել հարևան երկրի օկուպացված տարածք՝ ցանկանալով իր իրավասությունները կարգադրել էթնիկ փոքրամասնություններին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ֊ը խզել էր Մոսկվայի հետ ռազմական և տնտեսական կապերը։