211652_close_icon

Կանադան ավարտել է իր ռազմական առաքելությունն Աֆղանստանում

views-count1716 դիտում article-date 23:09 12-03-2014
Մարտի 12֊ին Կանադան պաշտոնապես ավարտել է ռազմական իր առաքելությունը Աֆղանստանում։ Քաբուլի Աֆղանստանի միջազգային անվտանգության աջակցության ուժերի շտաբում տեղի է ունեցել Կանադայի դրոշի իջեցման արարողութունը։ Միջոցառմանը մասնակցում էին ՆԱՏՕ֊ի հրամանատարությունն ու Կանադայի զինուժի անդամներ, դիվանագետներ, ինչպես նաև շուրջ 100 դեռ չմեկնած կանադացի ռազմական մարզիչներ։ «Աֆղանստանում այսօր ավարտեց ավելի քան 12 տարվա մեր առաքելությունը, որում ներգրավված էր 40 հազարից ավելի կանադացի զինծառայող»,֊ ասել է կանադական զինուժի շտաբի ղեկավար Թոմաս Լոուսոնը։

Նմանատիպ նյութեր