ԱՄՆ-ն կասեցրել է կանխիկ դոլարի մատակարարումներն Իրաք և ռազմական համագործակցությունը
ԱՄՆ նախագահի վարչակազմը ժամանակավորապես կասեցրել է կանխիկ դոլարի մատակարարումներն Իրաք՝ Բաղդադից պահանջելով միջոցներ ձեռնարկել իրանամետ ռազմականացված խմբավորումների դեմ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ ԱՄՆ-ն նաև սառեցրել է համագործակցությունն Իրաքի զինված ուժերի հետ՝ անվտանգության ծրագրերի շրջանակում։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը կասեցրել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի հաշիվներից մոտ 500 միլիոն դոլարի թղթադրամ տեղափոխող բեռնատար ինքնաթիռի մեկնումը, որը գոյացել էր իրաքյան նավթի վաճառքից ստացված եկամուտներից։
Վաշինգտոնի քայլը հաջորդել է իրանամետ աշխարհազորայինների կողմից Իրաքում և հարևան երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա հարձակումներին՝ «ի նշան Թեհրանին աջակցության»։
Պարբերականի աղբյուրների համաձայն, Թրամփի վարչակազմը, այսպիսով, մեծացնում է ճնշումը Բաղդադի վրա՝ Վաշինգտոնի հետ ավելի սերտ համագործակցելու և Թեհրանի հետ կապերը թուլացնելու համար։