46495 դիտում
21:29 12-10-2019
Արտակարգ դեպք Կոտայքի մարզի «Օջախ» ռեստորանային համալիրում. վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ, հոկտեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ոււնեցել Կոտայքի մարզում:
Ժամը 14:30-ի սահմաններում, «Օջախ» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում Արագածոտնի մարզի բնակիչ, 65-ամյա Մկրտիչ Մ.-ն՝ իրեն պատկանող ՈւԱԶ մակնիշի 35 QR 492 համարանիշի ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարելիս է եղել, երբ տեղի է ունեցել ավտոմեքենայի հետընթաց:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետընթացի արդյունքում Մկրտիչ Մ.-ն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում:
Նրան առաջինը օգնության են հասել ռեստորանային համալիրի աշխատակիցները, ովքեր մեքենան դուրս են բերել, իսկ նրան օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
45473 դիտում
18:34 13-10-2019
«Օջախ» ռեստորանային համալիրում վրաերթի ենթարկված 65-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2134 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)