Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Спорт-Экспресс կայքի թղթակից հետ զրույցում խոսել է իր և «Բորուսիա»-ի կիսապաշտպան, ազգությամբ թուրք Նուրի Շահինի հարաբերությունների մասին:
[b]- Հայաստանում կան մարդիկ, ովքեր զարմանում են, թե ինչպես է Հենրիխը «Բորուսիա»-ում հանդես գալիս թուրք կիսապաշտպան Նուրի Շահինի հետ: Ի՞նչ կպատասխանեք նրանց:
[/b]
- Բոլորը տեսնում են, թե «Բորուսիա»-ի խաղերի ժամանակ ինչպիսի հարաբերություններ ունենք Շահինի հետ: Թեման կարելի է փակել: Մենք Շահինի հետ այդ սայթաքուն հարցը, երբեք չենք քննարկել: Սակայն որոշ կատակներ եղել են: Շահինը այն մարդկանցից է, ով ինձ օգնել է թիմում հայտնվելու առաջին օրից: Նա շատ ընկերասեր և բարի անձնավորություն է: