3442 դիտում
16:48 10-09-2020
Հենրիխ Մխիթարյանը ինձ նման բան երբևէ չի ասել. Արմեն Մելիքբեկյանը՝ ՀՖՖ-ի և Մխիթարյանի հարաբերությունների մասին
«Հեռանկարի» տաղավարում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է Արամ Աբրահամյանի հարցերին: Դրանց մի մասը վերաբերել է Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականի վերջին խաղերին չմասնակցելու և ՀՖՖ-ի հետ ունեցած հարաբերություններին:
Հասարակությունում կարծիք կա, որ Մխիթարյանի ու ՀՖՖ-ի միջև որոշակի խնդիրներ կան, մասնավորապես այն պատճառով, որ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ընտրությունների արդյունքում տեղ չգտավ ՀՖՖ գործկոմի կազմում: Ոմանք էլ ասում են, թե նաև սա է պատճառը, որ Մխիթարյանը չի միացել հավաքականին:
«Այս հարցը մարզական տիրույթում է, ոչ թե քաղաքական: Հենրիխ Մխիթարյանը ինձ նման բան երբևէ չի ասել, կամ հանրային հայտարարություն երբևէ չի արել, և ես կարծում եմ՝ սա հերթական շահարկման առիթն է: Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի մասին խոսում է Կապարոսի հետ: Ես, որպես ՀՖՖ նախագահ, որդեգրել եմ այն քաղաքականությունը, որ չեմ խառնվում զուտ մարզական գործերին, դրա համար կա մարզիչ»,- ասել է Մելիքբեկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7671 դիտում
19:20 22-09-2018
Արմեն Մելիքբեկյանը՝ ՀՖՖ առաջին փոխնախագահ
2051 դիտում
16:01 28-12-2018
Արմեն Մելիքբեկյանը ամփոփեց ՀՖՖ-ի կատարած աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ