Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ-ի պատժամիջոցներին
Ռուսաստանը ստպված է պատասխանել Վաշինգտոնի հնարավոր պատժամիջոցների կիրառմանը, կապված Ուկրաինայի իրավիճակի հետ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը:
Համապատասխան հայտարարությւոնն արել է ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեվիչը:
«Մենք բազմիցս, փաստերով և իրավական հիմքերով, բացատրել ենք ամերիկացիներին, թե ինչու նրանց միակողմանի պատժամիջոցերը չեն համապատասխանում քաղաքակիրթ միջազգային հարաբերություններին: Հարկ եղած արդյունքը չկա: Նշանակում է, որ պետք է պատասխանել: Ինչպես միշտ նման իրավիճակներում, Վաշինգտոնի անմտածված գործողությունների արդյունքը մեր ընտրությունը չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ: