Վազգեն Սարգսյանի մորը տեղափոխում են հիվանդանոց (լրացված)
Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը` Գրետա Սարգսյանին` Գրետա Մայրիկին պատրաստվում են տեղափոխել Նաիրի բժշկական կենտրոն:
Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին: Նա նշեց, որ այս պահին դեռ չի կարող ասել, թե Գրետա Մայրիկը կոնկրետ ինչ գանգատներ ունի: [b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով նա վերջերս առողջական խնդիրներ ուներ եւ նոր էր դուրս գրվել հիվանդանոցից:
Սակայն նախնական պայմանավորվածությամբ մարտի 5-ին` Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը նա իրենց տանը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ պետք է հյուրընկալեր ազատամարտիկներին:
[b]SHAMSHYAN.com[/b]-ի անձնակազմը շուտափույթ ապաքինում է ցանկանում Գրետա մայրիկին:
***
21:20
Քիչ առաջ [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին հայտնեց, որ Գրետա մայրիկի մոտ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում:
Նա նաեւ տեղեկացրեց, որ Գրետա մայրիկը վերակենդանացման բաժանմունքում է եւ այսօր դեռ հիվանդասենյակ չի տեղափոխվի: