211652_close_icon
views-count1181 դիտում article-date 21:12 04-03-2014

«Սպարտակ»-ը իր ամբողջ կազմով կայցելի Ռուսաստան – Հայաստան հանդիպմանը

Մոսկվայի «Սպարտակ»-ը իր ամբողջ կազմով կացելի մարտի 5-ին Կրասնոդարում Ռուսաստանի և Հայաստանի միջև կայանալիք ընկերական հանդիպմանը, հայտնում է Championat.com-ի թղթակից Սամվել Ավագյանը: Մոսկովյան ակումբի խաղացողները Ռուսաստանի առաջնության մեկնարկից առաջ իրենց վերջին նախապատրաստական փուլը կանցկացնեն Կրասնոդարի ակադեմիայի խաղադաշտերից մեկում: Հայաստանի հավաքականը մարզվում է հարևանությամբ գտնվող խաղադաշտում: Նշենք, որ «Սպարտակ»-ից երեք խաղացող հրավիրվել է Ռուսաստանի հավաքական, իսկ երկուսը` Հայաստանի:

Նմանատիպ նյութեր