211652_close_icon
views-count1887 դիտում article-date 18:57 04-03-2014

Մեզ հետաքրքիր հանդիպում է սպասվում. Վարդան Մինասյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև կայանալիք ընկերական հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, իսկ ներկայումս ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նշենք, որ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Բերնար Շալանդը, ով իր պարտականությունների կատարմանը կանցնի մարտի 6-ից: «Երկու թիմերն էլ գտնվում են իրենց օպտիմալ ֆունկցիոնալ իրավիճակում: Ֆուտբոլիստների մեծամասնությունը դեռ չեն սկսել ակտիվ խաղալ, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի առաջնություններում դադար էր: Ինձ թվում է, որ մեզ սպասվում է հետաքրքիր հանդիպում, որտեղ կտեսնենք նաև ակումբային հակամարտութուն: «Սպարտակ»-ից երեք խաղացող հրավիրվել է Ռուսաստանի հավաքական, իսկ երկուսը` Հայաստանի: Չեմ կարծում, որ Ռուսաստանի հավաքականի հետ նախորդ հանդիպումների փորձը մեզ կօգնի, քանի որ այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել: Ներկայումս Ռուսաստանի հավաքականը ավելի ուժեղ է դարձել և պրոպագանդում է թիմային ֆուտբոլ»,- Մինասյանի խոսքերը մեջբերում է Championat.com-ը:

Նմանատիպ նյութեր