211652_close_icon
views-count1132 դիտում article-date 11:08 04-03-2014

Երևանի բնակիչները կարող են այսուհետ քաղաքապետարան ուղղված դիմումները ներկայացնել նաև առցանց տարբերակով

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը մայրաքաղաքի բոլոր բնակիչներին հնարավորություն է ընձեռում քաղաքապետարանի այս կամ այն ստորաբաժանմանն ուղղված դիմումները ներկայացնել նաև առցանց տարբերակով: Առցանց դիմումները ներկայացվում են համապատասխան բաժնում լրացնելով բաց թողնված տողերը, ըստ անհրաժեշտության կցելով նաև համապատասխան փաստաթղթեր: 2013 թվականի ընթացքում քաղաքացիների կողմից առցանց եղանակով 144 դիմում է ստացվել: Ներկայացված բոլոր դիմումները, ինչպես առձեռն դիմումների դեպքում, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ստացել են իրենց պատասխանները: Առցանց դիմումը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում տանը կամ ցանկացած վայրում, օգտվելով համակարգչից, դիմում հղել ու նաև պատասխան ստանալ: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կայքը հնարավորություն է տալիս նաև տրամադրված բանալի կոդերի միջոցով առցանց հետևել առձեռն, գրավոր ներկայացված դիմումի ընթացքին:

Նմանատիպ նյութեր