1223 դիտում
10:51 04-03-2014
Քննարկվել է 2007-2015 թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի շարունակելիության նպատակահարմարությունը
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել ոլորտի ճանաչված գիտնականների և մասնագետների՝ քննարկելու օրախնդիր մի հարց՝ 2007-2015 թվականների համար նախատեսված տավարաբուծության զարգացման ծրագրի շարունակելիության նպատակահարմարությունը:
Նախարարի հանձնարարությամբ նախարարության աուդիտի բաժինը ներկայացրեց համապատասխան ուսումնասիրություն՝ տարաժամկետ վճարման պայմանով տոհմային երինջների ձեռքբերման համար կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման մասին։
Նշվեց, որ ծրագրի շրջանակներում հանրապետություն ներկրված 1811 գլուխ տոհմային երինջները տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 60-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների, որոնց մեծ մասը սահմանված ժամկետներում կատարել է պայմանագրային վճարումները։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ տոհմային բազայի բարելավման ուղղությամբ կատարվող ծրագրային աշխատանքներն շարունակում են արժանանալ տարաբնույթ, երբեմն ծայրահեղության հասնող մեկնաբանությունների, խորհրդակցության մասնակիցներն առանձին-առանձին ներկայացրին իրենց հիմնավորումներն ու առաջարկությունները խնդրո առարկայի մասին։
Շահագրգիռ քննարկման ընթացքում նրանք միակարծիք էին՝ ծրագիրը օգտակար է, այն մեծ արդյունքներ է ենթադրում և անպայման պետք է շարունակություն ունենա, միաժամանակ նշելով այն անհրաժեշտ պայմանները, որոնք կնպաստեն ծրագրի իրականացմանն ու արդյունավետությանը:
Ելնելով արտահայտված կարծիքներից և առաջարկներից նախարարը հանձնարարեց՝
* Ստեղծել հատուկ հանձնաժողով բարձր մթերատու կենդանիների ներկրման ողջ գործընթացը վերահսկելու համար։
* Ներկրվող կենդանիների համար ստեղծել նախնական կարանտինային պահվածքի հատուկ պահատեղեր։
* Կտրուկ փոփոխություններ կատարել բաշխման գործընթացում։ Կենդանիները տրամադրել միայն ընտրողաբար և այն տնտեսվարողներին, որոնք կապահովեն պահվածքի և տոհմաբուծական աշխատանքների համապատասխան պայմաններ։
* Հատուկ ուշադրություն դարձնել համապատասխան կադրերի վերապատրաստմանը։ Խորհրդատվական աշխատանքների համար բոլոր մարզերում կազմակերպել սեմինարներ՝ այդ աշխատանքներում ընդգրկելով ոլորտի ճանաչված գիտնականների ու մասնագետների։
* Գույքագրում կատարել այն բոլոր տնտեսություններում, ուր ներկրված կենդանիների սերունդներ կան։ Պարզել բաշխման ենթակա նման կենդանիների գլխաքանակը հանրապետությունում և օժանդակել տնտեսվարողներին վերջիններիս վաճառքի գործում
Նմանատիպ նյութեր
708 դիտում
18:20 03-03-2014
Քննարկվել է տավարաբուծության զարգացման ծրագրի շարունակելիության նպատակահարմարությունը
1660 դիտում
12:57 24-10-2014
2007 թ-ից մինչ այսօր տավարաբուծության շրջանակներում Հայաստան է ներկրվել 1881 գլուխ տոհմային երինջ
Այս բաժնից
1033 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1384 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1195 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան