211652_close_icon
views-count980 դիտում article-date 23:00 03-03-2014

Իրաքյան ուժայիններն ավելի քան 80 գրոհայինների են ոչնչացրել

Մարտի 3֊ին Իրաքի ուժայինները զանգվածային հակաահաբեկչական գործողություն են իրականացրել։ Ըստ ՆԳՆ ներկայացուցչի խոսքերի, ոչնչացվել են 84 գրոհայիններ, որոնցից 74֊ը «Իրաքի և Լևանտայի իսլամիստական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ էին։ Ահաբեկչական գործողություններն իրականացվել են Էլ Ֆալուջա և Մոսուլա քաղաքներում։ ՆԳՆ ներկայացուցիչները շեշտել են, որ վնասազերծվել է նաև 21 ականապատ մեքենա և առգրավվել մեծ քանակությամբ զինամթերք։

Նմանատիպ նյութեր