211652_close_icon
views-count3468 դիտում article-date 15:50 10-03-2017

Ռուսական ուժերը 1 շաբաթում ավելի քան 600 ԻՊ գրոհայինների են ոչնչացրել Հալեպում

ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկին հայտնել է, որ ռուսական ռազմատիեզերական ուժերի վերջին 1 շաբաթվա ընթացքում Հալեպի արևելյան մասում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին հասցրել են 452 հարված։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ոչնչացվել է ավելի քան 600 ահաբեկիչ։ «Այդ հաջողությունները հնարավոր դարձան՝ շնորհիվ ռուսական ավիացիայի հարվածների։ Շարքից հանվել է ահաբեկիչների 16 հետևակային մարտական մեքենա, 41 մարտական մեքենա՝ հագեցած խոշոր տրամաչափի գնդացիրներով, ավելի քան 30 միավոր ավտոմոբիլային տեխնիկա»,-նշել է Ռուդսկին։ Բացի այդ, սիրիական ուժերի մասնակցությամբ ազատագրվել է 92 բնակավայր։ Իսկ Պալմիրայի տարածքն ականազերծելու նպատակով Ռուսաստանից ժամանել է 187 մասնագետ, բերվել է 32 միավոր հատուկ տեխնիկա։

Նմանատիպ նյութեր