211652_close_icon
views-count1622 դիտում article-date 17:16 03-03-2014

Տանիքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է բնակարանի առաստաղը

Մարտի 1-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 127 տանը հրդեհ է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14.00-ին հրդեհ է բռնկվել Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 127 շենքի 2-րդ հարկի տանիքում, ինչի հետևանքով այրվել է բնակարանի առաստաղի մոտ 18 քմ տարածքը: Հրդեհը մարվել է ժամը 14.10-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով: Հրդեհի առաջացման պատճառը և վնասի չափը պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ ՀՓՋ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր