211652_close_icon
views-count1014 դիտում article-date 14:11 03-03-2014

Մարտունիում, Իջևանում և Դիլիջանում զենք-զինամթերք են հանձնել

Մարտունի քաղաքի մի բնակիչ փետրվարի 28-ին ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին և կամավոր հանձնել 12 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննություն: *** Փետրվարի 28-ին Գանձաքար գյուղի մի բնակիչ ոստիկանության Իջևանի բաժնում կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի` 65, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Դիլիջան քաղաքի մի բնակիչ փետրվարի 28-ին ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին և կամավոր հանձնել «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի` 60, «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 3, «ՏՕԶ» տիպի հրացանի` 1 փամփուշտ և «ԱԿ» տիպի ինքնաձիգի 2 դատարկ փամփշտակալ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր