Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ի ժամը 22.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:


