Ուկրաինայի Ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ հավատարմություն է հայտնել Ղրիմի ժողովրդին
Ուկրաինայի Ռազմածովային ուժերի հրամանատար Դենիս Բերեզովսկին հայտարարել է, որ հավատարմություն է հայտնել ղրիմականներին:
«Ես, Բերեզովսկի Դենիս Վալենտինովիչս, հավատարմության երդում եմ տալիս Ղրիմի ժողովրդին և պարտավորվում եմ պաշտպանել նրանց, այնպես ինչպես պահանում է կանոնակարգը»,- հայտարարել է Բերեզովսկին մամուլի ասուլիսում: