211652_close_icon
views-count3570 դիտում article-date 13:16 02-03-2014

Բռնցքամարտ. Արթուր Աբրահամ – Ռոբերտ Շտիգլից. տեսագրություն

Գերմանական Մագդեբուրգ քաղաքում ավարտվեց Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի և չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամի մենամարտը: Դրամատիկ պայքարում ընթացած մրցավեճն ավարտվեց հայ բռնցքամարտիկի դժվարին հաղթանակով`115-110, 112-113, 114-111: Մենամարտի ելքը վճռվեց 12-րդ ռաունդում, երբ Արթուր Աբրահամի հուժկու հարվածներից հետո մրցակիցը հայտնվեց նոկդաունում: Այսպիսով Արթուր Աբրահամը կարողացավ ռևանշի հասնել Շտիգլիցի նկատմամբ և հետ վերադարձնել սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին: Հիշեցնենք, որ նախորդ երկու մենամարտերում բռնցքամարտիկները հաղթել էին մեկական անգամ: Առաջին մենամարտում Աբրահամը միավորներով հաղթել էր Շտիգլիցին, իսկ ռևանշ մենամարտում տեխնիկական նոկաուտով պարտություն էր կրել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր